շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայցեր են իրականացրել Սևանի, Արմավիրի և Երևանի կայազորներում

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայցեր են իրականացրել Սևանի, Արմավիրի և Երևանի կայազորներում

Զորամասերում ներքին ու պահակային վերակարգերի ծառայության, մարտական հերթափոխի նախապատրաստման, անձնակազմի սննդի կազմակերպման, տարածքների և ճաշարանների սանիտարական ու հակահամաճարակային վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայցեր են իրականացրել Սևանի, Արմավիրի և Երևանի կայազորներում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորքերի ծառայության վիճակը կայազորներում գնահատվել է բավարար, տրվել են առկա բացթողումները շտկելու համապատասխան ցուցումներ:

  • Կիսվել: