շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ-ում կատարելագործում են հմտությունները

ՀՀ ԶՈՒ-ում կատարելագործում են հմտությունները

ՀՀ Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը դասախոսություն է անցկացրել կին զինծառայողների համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցը զինծառայողներին Աստվածաշունչ է բաժանել:

Օգոստոսի 19-20-ը  4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են նաև մարտավարաշարային պարապմունքներ։ Զորամիավորման հրամանատարի տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր: Ստուգվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը, զինծառայողների պատրաստվածությունն ու մարտական պատրաստականությունը։  

Վերադաս հրամանատարությունը նշել է թերությունները, տրվել են դրանք շտկելու համապատասխան հրահանգներ։

Պատրաստության պլանի համաձայն 3-րդ զորամիավորումում մեկնարկել է երկրորդ կիսամյակի ուսումնական փուլը։ Զորամասերում վերսկսվել են տեսական և գործնական պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

  • Կիսվել: