հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն չի անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով. ՊՆ

ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն չի անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: