չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը շնորհավորել է նորանշանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը շնորհավորել է նորանշանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը շնորհավորում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, մեծարգո գեներալ-լեյտենանտ, Տիար Օնիկ Գասպարյանին՝ ՀՀ Զինված ուժեր բարձրագույն պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վկայելով ծառայողական երկարատև ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախ աշխարհի սահմանների պաշտպանության, ՀՀ Զինված ուժերի կայացման ու հզորացման մեջ նրա մեծ վաստակի և անգնահատելի ներդրման մասին։ Հավատով ու բարի սպասումով հայցում ենք, որ Տիրոջ Սուրբ Հոգին մշտապես առաջնորդի նրան՝ իր որոշումները լավագույնս ծառայեցնելու Հայաստանի հանրապետության և Արցախ աշխարհի հզորացման նվիրական գործին:

Աղոթքով հայցում ենք, որպեսզի Հայոց բանակին պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի հովանին լինի Տիար Գասպարյանի զորահրամանատարությամբ գործող ողջ զինվորյալ դասի վրա՝ պարգևելով աննկուն կամք, ամուր բազուկ և անխախտ հավատ՝ վասն ամրության և հավերժ խաղաղության Հայաստան և Արցախ աշխարհի:

 
 

  • Կիսվել: