երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվել են պաշտպանողական օպերացիայի  թեմայով համատեղ շտաբային մարզումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվել են պաշտպանողական օպերացիայի թեմայով համատեղ շտաբային մարզումներ

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ օգոստոսի 23-ից 25-ն անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ռազմաքաղաքական իրադրության գնահատման, զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների նախապատրաստման և անցկացման, պաշտպանողական օպերացիաների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Ըստ աղբյուրի՝ մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:  

Ամփոփելով մարզման արդյունքները՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունն ու մարտունակությունը, տվել համապատասխան հանձնարարականներ ստորաբաժանումների հրամանատարներին:

 

 

  • Կիսվել: