շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը' լարվածությունը պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։։

  • Կիսվել: