ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ

ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ

Սպաների գիտելիքները ստուգելու և նրանց մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 4-ին ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի գումարտակների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական հավաքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն ունկնդրել է հավաքներին ընդգրկված սպաների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ: Թեստերի միջոցով ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքները:

  • Կիսվել: