հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ-1-ին զորամիավորումում անցկացվել է մեքենավարման գործնական պարապմունք

ՀՀ ԶՈՒ-1-ին զորամիավորումում անցկացվել է մեքենավարման գործնական պարապմունք

1-ին զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հետևակի մարտական մեքենայի վարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմին ներկայացվել են վարժությունների կատարման պայմանները, տրվել են հրահանգավորումներ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

 

  • Կիսվել: