հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ զինված ուժերը պատրաստ են ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը. ՊՆ

ՀՀ զինված ուժերը պատրաստ են ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը. ՊՆ

 Ադրբեջան թուրք վարձկաններ ուղարկելու մասին ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Սիրիայից Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնություն ուղարկելու հնարավորության մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին:

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի սահմանների անվտանգությունը ՝ անկախ նրանից, թե թուրք զինյալները, իսլամական արմատականները, թե Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հակառակորդ են:

Նշենք, որ հուլիսի 19-ին, ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով քրդական Firat գործակալությանը գչել էր, որ Անկարան, իբր, պատրաստվում է «Սիրիական ազատ բանակի» ջոկատների անդամներին տեղափոխել Ադրբեջան: Հետագայում նույն ՏԱՍՍ-ը թուրքական կողմի պաշտոնական ներկայացուցչին վկայակոչելով, հերքել էր Firat-ի այդ լուրը:

  • Կիսվել: