ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր

Մարտի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: