հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ռազմական համալսարան

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ռազմական համալսարան

Մարտի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի  ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին:

 

Համալսարանի դասախոսական կազմի և կուրսանտների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը, պատասխանել ունկնդիրների հարցերին:

  • Կիսվել: