չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ում պետք է օրենքի առաջ բոլորը լինեն հավասար․ Փաշինյանը խոսել է գեներալիտետի մասին

ՀՀ-ում պետք է օրենքի առաջ բոլորը լինեն հավասար․ Փաշինյանը խոսել է գեներալիտետի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան նոյեմբերի 3-ի ուշ երեկոյան «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ գեներալիտետին թուլացնելու  եւ վարկաբեկելու մասին շրջանառվող խոսակցություններին․

«Ըստ շրջանառվող մեկ այլ թեզի՝ մեր կառավարությունը գեներալիտետին թուլացնում է եւ վարկաբեկում է: Սա ասվում է այն համատեքստում, որ կան քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Բայց միթե մենք չե՞նք պայմանավորվել, որ ՀՀ-ում պետք է օրենքի առաջ բոլորը լինեն հավասար: Ես չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս համատեքստում ես ուզում եմ արձանագրել` այս մեկուկես տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձեւավորվել կամ ինչ գեներալիտետ է ձեւավորվել:»

Իր խոսքում նա նշեց, որ մի շարք զինվորականների օրենքով սահմանված կարգով շնորհվել են գեներալական կոչումներ։

«Ես ուզում եմ արձանագրել, որ, իհարկե, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ըստ էության ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե իմ նախաձեռնությամբ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ: Օրինակ,  կապի զորքերի հրամանատար Թեմուր Շահնազարյանը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում, հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը ստացել է գեներալ-մայորի կոչում, հրթիռային զորքերի եւ հրետանու պետ Արմեն Հարությունյանը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նույնպես իմ որոշմամբ ստացել է գեներալ-մայորի կոչում: Այս որոշման հետ կապված քաղաքական վերլուծություններ արվեցին, որ պարոն Խաչատուրովի հայրը Յուրի Խաչատուրովն է, գիտեք հայտնի գործով անցնում է, բազմաթիվ վերլուծություններ արվեցին, եւ ոչ մեկի մտքով չանցավ, որ այս որոշմամբ ընդամենը Գրիգորի Խաչատուրովի աշխատանքն է գնահատվել, ոչ պլյուսով, ոչ մինուսով, ուղղակի կորպուսի հրամանատարի աշխատանքն է գնահատվել, էլ չեմ ասում, որ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին նույնպես շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում եւ ի վերջո՝ կրկին իմ որոշմամբ Վաղարշակ Հարությունյանի զինվորական, գեներալական կոչումը վերականգնվել է»,- նշեց նա

 

  • Կիսվել: