կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ում դասալքության համար պատիժը կխստացվի. պարզաբանել է Քոչարյանը

ՀՀ-ում դասալքության համար պատիժը կխստացվի. պարզաբանել է Քոչարյանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունները։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ նախկինում 27 տարին լրացած ու բանակում չծառայածները համապատասխան գումարի դիմաց ՛՛ներում էին ստանում՛՛, սակայն այժմ որոշվել է այդ մոտեցումը դադարեցնել։

Քոչարյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Փոփոխությունների փաթեթը զինծառայությունից խուսափելը դարձնում է անիմաստ, խստացնելով հանդերձ՝ խոչընդոտներ են ստեղծվում արտերկրում ապրելու համար․ նրանք կամ պետք է վերադառնան ՀՀ, կամ ընդհանրապես չվերադառնան։

Նրա խոսքով՝ ըստ առաջարկվող փոփոխությունների՝ հայտարարված վարժական հավաքից խուսափելը պատժվում է կալանքով առավելագույնը 3 ամիս ժամկետով, պարտադիր զինծառայությունից կամ զորակոչից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով։

Մյուս փոփոխությունները կապված են այն դրույթի հետ, որ զինծառայությունից խուսափած անձը կարող է ծառայության անցնելու տարբերակ ունենալ և ազատվել քրեական հետապնդումից։

՛՛Խստացնելով հանդերձ` տալիս ենք նաև ալտերնատիվ առաջարկ, գալիս եք մուծում այդ գումարը, որը երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի համամասնությամբ է, կամ գալիս եք, անցնում եք պայմանագրային ծառայության ու պետությունն է ձեզ վճարում դրա համար՛՛,-պարզաբանեց Քոչարյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ զինծառայությունից խուսափելը միջին ծանրության հանցանքից համարվելու է ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա, որ հետախուզման մեջ գտնվող մարդկանց արտահանձնեն:

 

  • Կիսվել: