ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան. Գեղարքունիքի մարզպետ

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան. Գեղարքունիքի մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան։

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով. ՛՛Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։

ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից ։

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան՛՛։

 

  • Կիսվել: