կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ
Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի Տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները։

Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ` ներկաները նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն են մաղթել։

Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով և հանդիսավոր երթով։

  • Կիսվել: