հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ՀԱՊԿ միացյալ շտաբում մասնակցում են մարտի 3-ից 5-ը անցկացվող ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության կատարելագործման խորհրդատվությանը եւ 2020թ. համատեղ պատրաստության միջոցառումների կազմակերպման աշխատանքային հանդիպմանը:

Բացի այդ, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են մարտի 3-ից 6-ը ՌԴ-ում՝ Վլադիմիրում անցկացվող ԱՊՀ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի ՀՕՊ ռադիոտեխնիկական զորքերի մասնագետ սպաների հավաքներին:

  • Կիսվել: