ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ

ՀՀ ՊՆ-ն մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաժամկետ բնույթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաժամկետ բնույթով և մտահղացմամբ մտահոգված չենք, բայց հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ է դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,- ասաց Ստեփանյանը:

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ երկարացվում է 2020թ․ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացված Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքների և օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում անցկացված համատեղ ցամաքային վարժանքների ժամկետը: Թուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Բաքու, որպեսզի հետևի զորավարժությունների ընթացքին:

  • Կիսվել: