շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: 

՛՛Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:

Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: