շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ ԳՇ-ն քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից

ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ ԳՇ-ն քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
 
Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից:
 
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետորից մեկը` Վազգեն Մանուկյանը հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով քաղաքական իշխանությանը հրաժարական տալ և իշխանությունը հանձնել ռազմական ղեկավարությանը:   

  • Կիսվել: