հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ՊՆ-ի հետ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել եզդիական երկրորդ ջոկատի կազմավորման համար. Բաքոյան

ՀՀ ՊՆ-ի հետ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել եզդիական երկրորդ ջոկատի կազմավորման համար. Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել եզդիական երկրորդ ջոկատի կազմավորման համար:

«Բոլոր այն եզդիները, ովքեր ցանկանում են մեկնել Արցախ և փոխարինել եզդիական առաջին ջոկատին, խնդրում եմ 15 օրվա ընթացքում կապ հաստատել ինձ հետ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը (հավաքագրումը եզդիական սրբավայրում)։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անձնուրաց աշխատում են մեր երկրի խաղաղության պահպանման համար:
Միասնությունն է մեր հաղթանակի գրավականը»,- գրել է Բաքոյանը:

  • Կիսվել: