ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»

ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»

Հունիսի 12-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի անձնակազմը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցելուները ծանոթացան ուսումնական կենտրոնի կարողություններին և ենթակառուցվածքներին: Քննարկվեցին ուսումնական կենտրոնի զարգացման և մասնագետների առավել լայնածավալ ուսուցման հարցերը:

  • Կիսվել: