երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ ՊԵԿ նախագահը հանդիպել է Կուբայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի հետ. քննարկվել են մաքսային համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահը հանդիպել է Կուբայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի հետ. քննարկվել են մաքսային համագործակցության զարգացման հարցեր

Հոկտեմբերի 21-22-ը Մոսկվայում նախատեսված Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Նելսոն Կորդովես Ռեյեսի միջև։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը:

Քննարկվել են երկու պետությունների միջև մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախաձեռնելու մաքսային ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման գործընթաց, որը հիմք կդնի մաքսային ոլորտում երկու պետությունների միջև առավել սերտ փոխգործակցության հաստատմանը՝ մաքսային մարմինների միջև տեղեկությունների, տվյալների փոխանակման առումով դյուրացված ընթացակարգեր սահմանելու միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: