երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ պաշտպանության փոխնախարարն իր հնդիկ գործընկերոջ հետ քննարկել  է աէրոկոսմիկ ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության փոխնախարարն իր հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է աէրոկոսմիկ ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը աշխատանքային այցով Հնդկաստանում է։

Այցի շրջանակում Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանության նախարար ՝ Շրի Ռաջնաթ Սինկհի և Պաշտպանության շտաբի ղեկավար, գեներալ Անիլ Չուխանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների աէրոկոսմիկ ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները։

Նշենք, որ վերջերս աշխատանքային այցով Հնդկաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշենք նաև, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը շեշտակիորեն ինտենսիվացել է։

 

  • Կիսվել: