ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին, աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։

Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մար տական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին,զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

Պաշտպանության նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարտական դիրքերի ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և տեխնիկական հագեցման խնդիրներին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող ամրաշինական և կահավորման աշխատանքները պատշաճ որակով և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու վերաբերյալ։

 
 

  • Կիսվել: