հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ի պաշտպանական ծախսերն ամենաբարձրն են եվրոպական երկրների շարքում

ՀՀ-ի պաշտպանական ծախսերն ամենաբարձրն են եվրոպական երկրների շարքում

Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ​​ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2018 թվականին Հայաստանի պաշտպանական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,8% -ը, ինչը եվրոպական երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է:

 Նախկին ԽՍՀՄ երկրների պաշտպանական ծախսերը հետևյալն են. Ռուսաստանը` ՀՆԱ-ի 3,9% -ը, Ուկրաինան և Ադրբեջանը` յուրաքանչյուրը` 3,8%, Ուզբեկստանը` 3,6%, Էստոնիան` 2.1%, Լատվիան և Լիտվան`2-ական, Վրաստանը՝ 1,9%, Ղրղզստանը՝ 1,6%, Բելառուսը՝ 1.3%, Ղազախստանը՝ 1%, Մոլդովան՝ ՀՆԱ 0.3%:

Թուրքմենստանի վերաբերյալ որևէ տվյալ չկա:

 Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն՝ երկրի անվանական ՀՆԱ-ն 2018 թ. կազմել է մոտ 12,5 միլիարդ դոլար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: