շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ–ի և Ադրբեջանի` ռազմական բալանսի առումով ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան. Փաշինյան

ՀՀ–ի և Ադրբեջանի` ռազմական բալանսի առումով ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան. Փաշինյան

Ես մի անգամ մի արտահայտություն արեցի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, հիմա բանակի բարեփոխումն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով բանակում արվող բարեփոխումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բացի ֆիզիկական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը ևս շատ կարևոր է։ Մենք ունենք խնդիրներ, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի խնդիր է։ Մինչև այսօր չկա մի հարց, որը մենք չենք լուծել, որովհետև փող չկա։ Ես այսօր էլ եմ ասում, որ խաղաղությունը պարտադրում են, 1994-ին հաղթեցինք, բա ինչու չպարտադրեցինք։ Իմ կարծիքով խաղաղությունը ստեղծում են, եթե պարտադրելով է, այն ժամանակ ինչո՞ւ չպարտադրեցին»,- ասաց նա։

Պատգամավոր Վիգեն Խաչարտրյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչ ծրագրեր ունի Հայաստանը ՀՀ-ի ու Ադրբեջանի սպառզինության միջև առաջացած ճեղքվածքը բալանսի բերելու առումով։

«Մենք այդ ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց կարծում եմ, որ դա հրապարակին չպետք է քննարկենք։ Այդ հարցերը ես պատրաստ եմ քննարկել նաև ոչ միայն քաղաքական թիմակիցների, այլև խորհրդանական ընդդիմության հետ»,- նշեց նա։

 

  • Կիսվել: