հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ խոսնակը հրապարակել է Հայաստան վերադարձված 8 հայ ռազմագերիների անունները

ՀՀ ԱԳՆ խոսնակը հրապարակել է Հայաստան վերադարձված 8 հայ ռազմագերիների անունները

Ադրբեջանական գերությունից վերադարձած ծ 8 անձինք արդեն Հայաստանում են։ Նրանց վերադարձի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Ստորև ներկայացվում է վերադարձված հայ ռազմագերիների անունները:

Տարզյան Սարգիս

 

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

Հ.Գ. Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզի զինծառայողներից են։

  • Կիսվել: