կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացվում են. Աբրահամյան

Հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացվում են. Աբրահամյան

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հետտավուշյան ժամանակահատվածում անընդհատ ընթացքի մեջ են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Դրա խոշոր փուլը հուլիսի 29-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածն էր, սակայն դրանից հետո էլ տարբեր փաթեթավորումների ներքո, տարբեր մասշտաբի մարտավարական պարապմունքներն ու զորավարժությունները շարունակվում են։

Ճիշտ է՝ դրանց ծավալների, ներգրավվող զինտեխնիկայի, անձնակազմի մասին ոչ հաճախ է տեղեկություններն ամբողջությամբ հրապարակվում կամ դրանք որոշ դեպքերում լինում են ուռճացված, սակայն փաստ է, որ հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են և համագործակցության և զարգացման առավել խորը փուլ են մտել։

Այսպիսի եզրահանգման կարելի է գալ, որ միայն համատեղ զորավարժություների փաստով, այլ ռազմական, քաղաքական, տնտեսական դաշտում նկատելի խորացող համագործակցությամբ և ինտենսիվացող բանակցություններով»,- գրել է նա։

  • Կիսվել: