երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայտնի է Տիրան Խաչատրյանն ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ-ի գործով դատական նիստի օրը

Հայտնի է Տիրան Խաչատրյանն ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ-ի գործով դատական նիստի օրը

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալի  Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի գործով դատական առաջին նիստը նշանակել է 2021 թվականի  մայիսի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը պահանջել է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ՝ Պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի։

Հավելենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

  • Կիսվել: