երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայրենիքի պաշտպանները կունենան հնարավորություն աշխատելու ՊԵԿ-ում. Մուրադյան

Հայրենիքի պաշտպանները կունենան հնարավորություն աշխատելու ՊԵԿ-ում. Մուրադյան

Հայրենիքի պաշտպանները կունենան հնարավորություն աշխատելու ՊԵԿ-ում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Ամիսներ առաջ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԶԻնվորի տուն ու առաջարկեց հայրենիքի պաշտպանների համար իրականացնել անվճար դասընթացներ հարկային, մաքսային և հարակից օրենսդրության վերաբերյալ:

Դասընթացներն արդեն մեկնարկել են: Տղաները կսովորեն հարկային, մաքսային գործ, հաշվապահական հաշվառում ՊԵԿ «Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ»-ում: Դասընթացների ավարտական քննությունները լավագույնը հանձնած զինվորները կստանան աշխատանքի առաջարկ ՊԵԿ-ում»,- գրել է նա:

 

  • Կիսվել: