շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայրենիք վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան

Հայրենիք վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան

Գերեվարված 8 մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն, և կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
 
Նա տեղեկացրել է, որ վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝ Թարզյան Սարգիս, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ:
 
«Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:
 
Առանձնակի շնորհակալություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաև հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Շիրակի մարզպետը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։ 

  • Կիսվել: