ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական կողմը խոցել է հակառակորդի՝ թվով 13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմը խոցել է հակառակորդի՝ թվով 13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Հրադադարի ռեժիմը պահանվում է: Հայկական կողմը հետևում է հակառակորդի շարժին, մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի՝ լինի ցամաքային, թե օդային: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ հայկական կողմը հուլիսի 12-ից սկսած խոցել է հակառակորդի՝ թվով 13 ԱԹՍ:

Հովհաննիսյանի խոսքով՝ մենք օգտագործել ենք զինատեսակների մեծ տեսականի, սակայն խոսքը ամենամեծ տրամաչափի ամենահեռահար միջոցների մասին չէ, դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ կոնֆլիկտի ծավալները լոկալ են:

  • Կիսվել: