ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկական կողմը չգիտի անհետ կորածների հստակ թիվը. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Հայկական կողմը չգիտի անհետ կորածների հստակ թիվը. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Գերիների վերջնական թվակազմը և անվանացանկը ճշտելը անմիջական կապ ունի անհետ կորածների հետ, որովհետև մենք չգիտենք տվյալ անհետ կորածը զոհված է, թե գերեվարության մեջ է, հետևաբար անվանական ցանկը, վերջնական ցուցակը ճշտելը բավականին դժվար է. ArmDaily․am կայքին տված հարցազրույցում  ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

՛՛Գերիների փոխանակման պայմանավորվածություն կա, որն է՝ բոլորը՝ բոլորի դիմաց, հիմա թե քանի հոգի է այս պահին գերի, ի՞նչ կարևոր է, կարող է պատահի մեկ ամիս հետո պարզենք, որ էլի երկու գերիներ ունենք, նրանք պետք է չվերադարձվե՞ն, ոչ, նրանք պետք է վերադարձվեն՝ անկախ թվից ու անուններից՛՛,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: