շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական կողմն անհրաժեշտության դեպքում պատրաստ է շատ ցավոտ կանխարգելիչ հարվածներ հասցնել. Հովհաննիսյան

Հայկական կողմն անհրաժեշտության դեպքում պատրաստ է շատ ցավոտ կանխարգելիչ հարվածներ հասցնել. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ այն խնդրին, թե ինչու է Ադրբեջանը, այսպես ասած, ՛՛տարօրինակ լռություն՛՛ պահպանում:

Նշենք, որ մինչ այդ Հովհաննիսյանը հայտնել էր, որ սահմանին հրադադարը փաստացի պահպանվում է, արդեն շուտով կլրանա 24 ժամը:

Պն ներկայացուցիչն ասաց, որ մենք, իհարկե, Ադրբեջանի կողմից տեսել ենք ՛՛տարօրինակ լռության՛՛ դեպքեր. ՛՛Բայց նորից եմ կրկնում՝ հայկական կողմը տիրապետում է ամբողջ ինֆորմացիային, հետևում հակառակորդի տեղաշարժին և սադրանքներին պատրաստ է պատասխան տալու, նաև անհրաժեշտության դեպքում՝ շատ ցավոտ կանխարգելիչ հարվածներ հասցնելու՛՛:

 

  • Կիսվել: