հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկական բանակն իր հզորության հաշվին երաշխավորում է խաղաղություն նաև տարածաշրջանում. Սարգսյան

Հայկական բանակն իր հզորության հաշվին երաշխավորում է խաղաղություն նաև տարածաշրջանում. Սարգսյան

Շնորհավորելով հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ասաց, որ հայկական բանակը կատարելագործվում է՝ ընդլայնելով իր հնարավորությունները:

Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Բոլորի աչքի առջև, օր օրի հայկական բանակը ընդլայնվում ու կատարելագործվում է: Այն մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն է: Այստեղ պետք է նաև ընդգծել, որ հայկական բանակն իր հզորության հաշվին երաշխավորում է նաև տարածաշրջանում խաղաղությունը: Շնորհավորում եմ հայկական բանակի տոնի առթիվ, նորանոր ձեռքբերումներ, նոր փոփոխությունների, զարգացումների հնարավորություններ եմ մաղթում»:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: Հայկական բանակը հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորն է:

  • Կիսվել: