ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկական բանակի բարեփոխումներն ուշանում են. Պապիկյան

Հայկական բանակի բարեփոխումներն ուշանում են. Պապիկյան

Հայկական բանակը բարեփոխումների կարիք ունի, ավելին՝ դրանք ուշանում են։ Այս մասին ահսօր ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ հապաղելու իրավունք չունենք:

՛՛Մեր բոլոր գործողությունները բխում են այս հրամայականից։ Մենք մտել ենք բարեփոխումների կարեւոր փուլ։

Վաղուց ժամանակն է բանակի ղեկավարումը վստահել մեր բազմաթիվ տաղանդավոր, երիտասարդ ու պատերազմ անցած սպաներին։ Չեմ ուզում այս ամենը կապել անհատների հետ, բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարող չասել, որ շատ բան կախված է անհատներից՛՛,-ասաց Պապիկյանը:

 

 

  • Կիսվել: