երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանը նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունի. Հարությունյան

Հայաստանը նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունի. Հարությունյան

Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է թարմացնել ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից:

«Այս հարցում կանդրադառնանք նաև բուհերին: Երկու ուղղությամբ. առաջինը՝ կադրային կազմը թարմացնելով: Ես խնդիր եմ դրել, որպեսզի այն դասախոսը, պրոֆեսորական կազմը, որ չունի մարտական փորձ և չի անցել զորային օղակը, նրանց կուղարկենք զորք, իսկ նա, ով այդ փորձը ունի, կբերենք համալսարաններ: Երկրորդ ուղղությունը ծրագրերն են՝ մենք նաև նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա մենք պետք է նաև այդ զինատեսակները ներդնենք բուհերի համակարգում, որպեսզի մեր սաներն այնտեղ սովորեն ժամանակակից զենք»,- ասաց նա:

Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մեր հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում»,- ասաց Հարությունյանը՝ կարևորելով սպայական կազմի գիտելիքները համալրելը:

  • Կիսվել: