ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ Սիրիայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ․ ՀՀ ԳՇ

Հայաստանը մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ Սիրիայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ․ ՀՀ ԳՇ

Հայաստանը մեծ ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Նրա խոսքով, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չանհանգստացնել Հայաստանին։

«Ավելին Հայաստանը ոչ միայն հետևում է Սիրիայում ծավալվող իրադարձութնուններին, այլև մշտական կապի մեջ է գտնվում իր դաշնակից Մոսկվայի հետ»,- նշեց Դավթյանը։

Նա նաև հավաստեց, որ Սիրիայում նոր զարգացումները չեն վտանգում այդ երկրում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: