հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր հնարավորությունները․ Դավիթ Տոնոյան

Հայաստանը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր հնարավորությունները․ Դավիթ Տոնոյան

Մեր ռազմական համալսարանի ամբողջ հրամանատարական կազմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի պատրաստի հայ զինվորականի ոգուն հարիր ինտելեկտուալ զինծառայողներ, և Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրատվությամբ օժտված զինծառայողներ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հայաստանի Հանրապետությունը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր փուլերով անցնելու հնարավորություն: 25 տարվա մեջ հնարավոր չէր վարժարանից մինչև ռազմավարական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել»,- ասաց Տոնոյանը:
 

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց համալսարանի բոլոր տնօրեններին, հրամանատարներին, և խրախուսական պարգևներ հանձնեց ծառայության ընթացքում հաջողություններ գրանցած զինծառայողներին:

  • Կիսվել: