ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում ՌԴ ՀՌՇ տանկիստները տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը

Հայաստանում ՌԴ ՀՌՇ տանկիստները տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը

Ռուսատանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները Կանանց միջազգային օրը տանկերով վալս կատարելու իրենց արհեստավարժությունն են ցուցադրել «Ալագյազ» զորավարժարանում։

Ինչպես տեղեկացնում են ՀՌՇ մամուլի ծառայությունում, ռազմակայանի զինծառայող և քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար զինծառայողները ցուցադրել են Տ-72Բ տանկերի վիրտուոզ՝ սինքրոն վարում դասական երաժշտության ներքո։
 
Կանանց միջազգային օրվա տոնակատարությունն ավարտվել է ընտանեկան սպարտակիադայով, զորամիավորման գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ համերգով և զինվորական շիլայով հյուրերի հյուրասիրությամբ։

  • Կիսվել: