երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից մեկը 16-ամյա աղջիկ է

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից մեկը 16-ամյա աղջիկ է

Հայաստանում շարունակում է մոլեգնել կորոնավիրուսայի վարակը։ Հիվանդության նոր դեպքերի թվի աճին զուգահեռ ավելանում են նաև մահացության դեպքերը։  Այսօր էլ՝ հոկտեմբերի 21-ին, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից երեխայի առաջին մահվան դեպքը։ 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 20 մահացածներից ամենաերիտասարդը 16-ամյա երեխա էր (աղջիկ)։ 

«16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել», - ասված է հաղորդագրությունում:

 

  • Կիսվել: