ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանանց զինծառայությունը կամավոր հիմունքներով է իրականացվելու․ շուտով օրենքի նախագիծ կշրջանառվի. փոխնախարար

Կանանց զինծառայությունը կամավոր հիմունքներով է իրականացվելու․ շուտով օրենքի նախագիծ կշրջանառվի. փոխնախարար

Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն էր նաև մարտական հրաձգության դասընթացներին. մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին` դրական արդյունքներ ցուցաբերելով։ Խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում իրենց դրական լուման ներդնելու հարցում։ Այս հարցը ներկայում քննարկման փուլում է` օրենքի նախագծի մշակման տրամաբանությամբ: Երբ հնարավոր լինի այդ նախագիծը արդեն շրջանառել, այդ ժամանակ կշրջանառենք»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու, ինչը գուցե իրավական առումով մի փոքր ճիշտ չընկալվի, քանի որ մեզ մոտ պարտադիր է զինծառայությունը։ Դրա համար էլ այժմ որոշակի իրավական գործընթաց է անցնում նախագիծը, որից հետո կներկայացվի հանրության դատին:

Սարգսյանը հավելեց` խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է։

«Խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է: Այն կանանց, որոենք ցանկություն ունեն իրենց նպաստը բերելու զինված ուժերի մարտունակության բարձրացմանը», - նշեց  Սարգսյանը։

  • Կիսվել: