ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը կմասնակցի Մոսկվայի «Սպասկայա բաշնյա» փառատոնին

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը կմասնակցի Մոսկվայի «Սպասկայա բաշնյա» փառատոնին

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասկայա բաշնյա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնի հյուրերին կծանոթացնի երկրի երաժշտությանը: Այն տեղի կունենա օգոստոսի 26 սեպտեմբերի 4-ը: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ Հայաստանից փառատնի մասնակիցների ծրագրում տեղ կգտնեն ազգային երգեր եւ մոտիվներ:

Մասնավորապես, նվագախումբը կկատարի «Գարունը»` «Գայանե» բալետից (կոմպոզիտոր Առամ Խաչատրյան), «Ալաշկետրի քոչարի» ժողովրդական պարը՝ դուդուկի եւ դհոլի նվագակցությամբ եւ այլ գործեր:

«Բացի դրանից, Հայաստանից ժամանած կոլեկտիվը փառատոnի հյուրերի համար կնվագի «Ես արdեն տեսել եմ քեզ» երգը (երաժշտությունը` Շառլ Ազնավուրի) եւ «Իմ թանկագին մոսկվացիներ» երգը` «Պոկրովյան դարպասներ» կինոֆիլմից (երաժշտությունը Իսահակ Դունաեւսկու)»,- մանրամասնել են կազմակերպիչներն՝ ընդգծելով, որ նվագախումբը, փոխգնդապետ Հայկ Գրիգորյանի եւ դիրիժոր մայոր Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ, ստեղծագործական սերտ կապեր Է պահպանում Հայաստանի երաժշտական եւ ստեղծագործական կոլեկտիվների, երիտասարդ հեղինակների եւ կատարողների հետ:

Հայաստանի զնված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբն ստեղծվել Է 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր այն մասնակցել Է 2000-ից ավելի միջոցառումների, որոնց թվում՝ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին, Էկշե քաղաքի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին (Շվեդիա, 2010 թվական): 2019 թվականի փետրվարին նվագախումբն ապահովել Է Աբու Դաբիի (Արաբական Միացյալ Էմիրություններ) IDEX 2019 սպառազնությունների միջազգային ցուցահանդեսի երաժշտական նվագակցությունը:

Առաջին անգամ «Սպասկայա բաշնյա» փառատոնին նվագախումբը մասնակցել Է 2017 թվականին, երկու տարի անց կոլեկտիվը դարձել Է «Սպասկայա բաշնյան Սախալինում» փառատոնի մասնակիցը: Փառատոնը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում:

 

  • Կիսվել: