ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են Ռուսաստանում ԱՊՀ երկրների կուրսանտների օլիմպիադային

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են Ռուսաստանում ԱՊՀ երկրների կուրսանտների օլիմպիադային

Այս շաբաթ Մերձմոսկովյան շրջանում մեկնարկել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների կուրսանտների VI միջազգային օլիմպիադայի վերջին փուլերը: Օլիմպիադային մասնակցում են նաև հայ կուրսանտները։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

2021 թ․ մարտի 21-26-ը նախատեսված են մաթեմատիկական մրցույթներ՝ ստուգելու կուրսանտների հանրահաշվական և երկրաչափական գիտելիքները, հմտություններն ու ունակությունները։ Կուրսանտների միջազգային օլիմպիադան արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո: Մրցույթի կազմկոմիտեում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՊՀ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներ և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության փորձագետներ:

  • Կիսվել: