երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Հայրենի հողը, մեր տունն անառիկ են մնալու

«Հայաստանի Հանրապետություն». Հայրենի հողը, մեր տունն անառիկ են մնալու

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․  «2016 թ. ապրիլի սկզբին քաշաթաղցի կամավորականների հետ առաջնագծում էի: Զորամասում հանդիպեցի տանկիստներին: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանը 2008 թվականից ծառայում է այս տարածքում, սակայն նման մասշտաբի մարտի դեռ չէր մասնակցել: Ասաց՝ կորցրել է 3 զինվոր՝ Միշա Աղաջանյան՝ Ապարանից, Արտակ Պետրոսյան՝ Տաշիրից, եւ Դավիթ Հայրապետյան՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից: Տարբեր անձնախմբերից են նահատակները: Վաշտը թշնամուն հասցրել է մեծ կորուստներ՝ 4 զրահամեքենա, 3 տանկ, բազում ասկյարների դիեր: Այն հարցին՝ ի՞նչ էր զգում մարտի ընթացքում, ասաց՝ կատարել խնդիրը, եւ կատարեցին, այդ պահին դարձյալ պատրաստ էին առաջ մղել իրենց երկաթե նժույգները:

Ասկերանի շրջանի Աստղաշենից է սերժանտ Արտյոմ Մկրտչյանը. նշեց՝ մարտի ընթացքում միայն մի բան էր մտածում՝  թշնամու շատ զրահատեխնիկա խոցել, շատ ասկյար սատկացնել: Զորամասում տարբեր կամավորական ջոկատներ էին սպասում, որ զենք ստանան ու բարձրանան դիրքերը: Այստեղ էր Քարին տակի խումբը՝ նախկին ազատամարտիկներ, նրանց զավակները, համայնքապետ Մխիթար Առուշանյանի գլխավորությամբ. 1992 թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը, որի ընթացքում մարտիրոսված 20-ից ավելի քաջորդիների թվում էր նաեւ հրամանատար Վաղարշակ Առուշանյանը: Այժմ Վաղարշակի որդին է նոր մարտական ջոկատի հրամանատարը: Քարինտակցիները, որ Արցախյան գոյամարտի առաջին տարիներին հաստատեցին իրենց՝ հերոս ժողովուրդ լինելը, այս անգամ էլ հասել են հայրենիքի հյուսիսային սահման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: