ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի և Արցախի 39 զորամասում գործում է սննդի նոր կարգը

Հայաստանի և Արցախի 39 զորամասում գործում է սննդի նոր կարգը

ՀՀ ԶՈւ և Արցախի պաշտպանության բանակի 39 զորամասում արդեն գործում է սննդի կազմակերպման նոր կարգը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Այդ ոլորտում մենք խնդիրներ ենք տեսնում, բայց, ընդհանուր առմամբ, գոհ ենք նոր սննդակարգից և տեսնում ենք նաև զորքի դրական արձագանքը: Խնդիրները լինում են մատակարարումների հետ կապված բայց մենք պետք է փորձարկենք, որպեսզի կարողանանք լուծել այդ խնդիրները»,- նշեց Դավթյանը:
 
Ավելի վաղ ԳՇ պետը հայտնել էր, որ Զինված ուժերը շարունակելու են սպառազինություն ձեռք բերել ռուսական ORSIS ընկերությունից:
 

Անդրադառնալով ՏՈՐ հակաօդային պաշտպանության զեինթահրթիռային համալիրի ձեռք բերմանը՝ Դավթյանը շեշտեց, որ դա և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է:

  • Կիսվել: