ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստան վերադարձող երկու գերիները փոխանակվել են վերջերս Արցախում հայտնված ադրբեջանցի զինծառայողի հետ

Հայաստան վերադարձող երկու գերիները փոխանակվել են վերջերս Արցախում հայտնված ադրբեջանցի զինծառայողի հետ

Հայաստան վերադարձող երկու գերիները փոխանակվել են վերջերս Արցախում հայտնված ադրբեջանցի զինծառայողի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովին մոտ կանգնած աղբյուրները:

Ինչպես InfoPort.am-ն արդեն հայտնել էր՝ այս պահին ՀՀ են վերադառնում Սյունիքի Սև լճի տարածքից հուլիսի 14-ին անհետացած զինծառայողները:

Հիշեցնենք, որ InfoPort.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ երկու կորած զինծառայողները մոլորվել էին և հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տարածում, մինչդեռ Պն-ն շտապեց հերքել այդ լուրը:

Նշենք նաև, որ ավելի վաղ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Մարտակերտի բնակարաններից մեկում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է:

  • Կիսվել: