երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել։

Ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին  եւ կից ներկայացված օրենքների նածագծերի փաթեթ։

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորների պահանջով փետրվարի 10-ին ստեղծվել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի աշխատանքներին, սակայն, ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում համարելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է եւ որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ  գործողությունները։  

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովն ըստ «Հայաստան» խմբակցության առաջարկի՝ պետք է լինի ինքնավար մարմին, որն ուսումնասիրելու է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առնչվող դեպքերն ու իրադարձությունները:

  • Կիսվել: