կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի. Բորիս Ավագյան

Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի. Բորիս Ավագյան

Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

Նա նշեց. «Այսօր Հայաստան են տեղափոխվել 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության եւ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»:

  • Կիսվել: