ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունների բացառումը մեր անվտանգության  հիմնասյուներից մեկն է․ Արմեն Գրիգորյան

Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունների բացառումը մեր անվտանգության հիմնասյուներից մեկն է․ Արմեն Գրիգորյան

Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները և դրանց հետագա բացառումը հանդիսանում է մեր անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկը:  Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ազգային անվտանգության ռազմավարությունում արտացոլված կլինեն անվտանգության բոլոր սպառնալիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետագայում բացառենք որևէ նման զարգացում, երբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են իրականացվում: Դրա երաշխիքը հզոր Հայաստանն է, որտեղ պետական բոլոր կառույցներն ուժեղ են, անվտանգության պատասխանատու ինստիտուտները բարձր մակարդակով են աշխատում, և դա հնարավորություն է տալիս նաև Հայաստանից դուրս բացառել նման զարգացումները»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: